▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակնհայտ է, թե ո՞վ պետք է գա իշխանության

«ՀՀ իշխանությունները ռուսներին ուզում էին համոզել, որ այս հեղափոխությունն Արևմուտքն է կազմակերպել: Սակայն, ակնհայտ է, արտաքին միջամտություն չկա այստեղ: Արևմտյան տեխնոլոգիայով հեղափոխություն անելը դեռ չի նշանակում, որ երկիրը գնալու է այդ ճանապարհով: Սա ընդամենը նպատակին հասնելու միջոց է: ՌԴ-ում էլ էին կարծես մտահոգված, բայց Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ ուկրաինական, վրացական սցենարները Հայաստանում չեն կրկնվելու, արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ չի լինելու, շարունակելու է մնալ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ: Սա ճիշտ է, քանի որ ՀՀ-ն այն վիճակում չէ, որ կարողանա կտրուկ շրջադարձ կատարել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքագետն ընդգծում է՝ շարժման թիրախը ո՛չ ՍերԺ Սարգսյանն էր, ո՛չ էլ Կարեն Կարապետյանն է:

«Թիրախը արատավոր համակարգն է, ՀՀԿ-ն՝ ամբողջությամբ: Համբերության բաժակը լցվեց, երբ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ: Կոռումպացված դեմքերը հիմա փորձում են իրենց իշխանությունը պահել Կարեն Կարապետյանի միջոցով, նրան որպես վահան օգտագործել, ինչպես եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը այդ քայլին չի գնա»,-նշեց Արմեն Բաղդասարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ հիմա պետք է կարողանանք ժողովրդի հաղթանակը դարձնել պետությանը:

«Ուկրաինայում կար կոռումպացված համակարգ, ժողովուրդը դուրս եկավ փողոց, հաղթեց, բայց պետությունը պարտվեց, որովհետև եղան տարածքային կորուստներ, տնտեսական խնդիրներ: Նույնը՝ Վաստանում: Հիմա մենք պետք է երկիրն առանց ցնցումների տեղափոխենք հաջորդ փուլ: Այս խնդիրների շուրջ է, որ պետք է երկխոսություն լինի, թե չէ ակնհայտ է, թե ո՞վ պետք է գա իշխանության՝ համաժողովրդական շարժման թեկնածուն: Ուղղակի պետք է քննարկեն այն հարցերը, թե ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Անհրաժեշտ է խուսափել կորուստներից՝ ատաքին վտանգներից: Պետությունը չպետք է պարտվի: ժողովրդի հաղթանակը պետք է նրանը դառնա»,-նկատեց Արմեն Բաղդասարյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին