▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալ-Քաիդա»-ն կարողանում է iPhone-ները և Samsung սմարթֆոնները պայթուցիկի վերածել

 

Ասում են՝ «Ալ-Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի անդամները հատուկ մեթոդ են մշակել, որի միջոցով կարողանում են iPhone-ները և Samsung սմարթֆոնները պայթուցիկի վերածել, ինչի պատճառով Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի օդանավակայանների աշխատակիցները վերջին շրջանում սկսել են մանրազնին կերպով ստուգել այդ սարքավորումները:
Արևմտյան մի շարք հատուկ ծառայությունների տվյալներով՝ Սիրիայում «Ալ-Կաիդայի» թևավորում հանդիսացող «Նուսրայի ճակատ» և «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կառույցները համադրել են իրենց ջանքերը՝ օդանավակայաններում և ինքնաթիռներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու գործում, և այդ նպատակով կարող են օգտագործվել հատկապես արևմտյան պետություններից սիրիական պատերազմին մասնակցած իսլամականները:
Իսկ նոր տեսակի ռումբերի հեղինակը, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կազմակերպության՝ պայթուցիկ սարքավորումների գծով գլխավոր մասնագետ Իբրահիմ Հասան ալ-Ասիրին է, ով նաև հանդիսանում է մարդու մարմնում պատվաստվող նոր տեսակի պայթուցիկների ստեղծողը:
Հիրավի, շատ բազմաֆունկցիոնալ են մերօրյա կապի միջոցները: : )

Ասում են՝ «Ալ-Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի անդամները հատուկ մեթոդ են մշակել, որի միջոցով կարողանում են iPhone-ները և Samsung սմարթֆոնները պայթուցիկի վերածել, ինչի պատճառով Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի օդանավակայանների աշխատակիցները վերջին շրջանում սկսել են մանրազնին կերպով ստուգել այդ սարքավորումները:

Արևմտյան մի շարք հատուկ ծառայությունների տվյալներով՝ Սիրիայում «Ալ-Կաիդայի» թևավորում հանդիսացող «Նուսրայի ճակատ» և «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կառույցները համադրել են իրենց ջանքերը՝ օդանավակայաններում և ինքնաթիռներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու գործում, և այդ նպատակով կարող են օգտագործվել հատկապես արևմտյան պետություններից սիրիական պատերազմին մասնակցած իսլամականները:

Իսկ նոր տեսակի ռումբերի հեղինակը, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կազմակերպության՝ պայթուցիկ սարքավորումների գծով գլխավոր մասնագետ Իբրահիմ Հասան ալ-Ասիրին է, ով նաև հանդիսանում է մարդու մարմնում պատվաստվող նոր տեսակի պայթուցիկների ստեղծողը:Հիրավի, շատ բազմաֆունկցիոնալ են մերօրյա կապի միջոցները: 

Արմեն Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին