▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալավերդցի Վահագի գործով նոր ձերբակալություններ են սպասվում. ՔՎ պետին գաղտնալսե՞լ են

armtimes.com-ը գրում է. Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագ մականունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով առաջիկայում նոր ձերբակալություններ են սպասվում՝ պաշտոնատար անձանց մակարդակով:

Երեկ Քննչական կոմիտեն ուշագրավ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի եւ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ: Քննչական կոմիտեն, սակայն, իր պաշտոնյայի անունը չի նշել:

«Հայկական ժամանակ»-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանը պարզել է, որ սույն գործով ԱԱԾ-ն գաղտնալսել է  Լոռու մարզային քննչական վարչության պետին:

Վահագն Աբգարյանին նոր մեղադրանք կառաջադրվի:

Նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 3-ի համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին