▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալավերդին ծխի մեջ է. hetq.am

 

Այսօր՝ ժամը 11:00-ից  մինչև 15:00-ն, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի  մետալուրգիական արտադրամասից մեծ քանակությամբ արտանետումներ են եղել:  Ծուխը տարածվել է գործարանի սանիտարական գոտու բնակելի շենքերից  մինչև քաղաքի Կախոյան, Թումանյան, Հայպետշին,  Շահումյան և Սանահին կայարանային թաղամասերը:  
Այս պահին ծխի արտանետում է  նկատվում նաև  գործարանի տարածքի ծխնելույզից:  Ս/ Սարահարթ թաղամաս բարձրացող ճանապարհի առաջին շրջադարձից Ալավերդու ներքին հատվածի  թաղամասերը ծխի մեջ չեն երևում: Հիշեցնենք, որ գործարանի արտանետումների 99,4 տոկոսը կազմում է ծծմբային անհիդրիդը: 
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունում շարունակում են պնդել, թե գործարանի գլխավոր ծխատարը Կոշաբերդ սարի գագաթ տեղափոխելուց հետո  Ալավերդիում նվազել է  գործարանի վտանգավոր արտանետումների քանակը: «Վալլեքս» խմբի  ընկերությունների  տեղեկատվության և հասարակության  հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը մի քանի րոպե առաջ մեզ հայտնեց, որ քաղաքի վրա նստած  արտանետումները ոչ թե  արտադրական  վթարի հետևանք են, այլ պայմանավորված են  անձրային եղանակով: 

hetq.am-ը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 11:00-ից  մինչև 15:00-ը, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասից մեծ քանակությամբ արտանետումներ են եղել: Ծուխը տարածվել է գործարանի սանիտարական գոտու բնակելի շենքերից  մինչև քաղաքի Կախոյան, Թումանյան, Հայպետշին,  Շահումյան և Սանահին կայարանային թաղամասերը:  
Ծխի արտանետում է  նկատվել նաև  գործարանի տարածքի ծխնելույզից:  Ս/ Սարահարթ թաղամաս բարձրացող ճանապարհի առաջին շրջադարձից Ալավերդու ներքին հատվածի թաղամասերը ծխի մեջ չեն երևում: Հիշեցնենք, որ գործարանի արտանետումների 99,4 տոկոսը կազմում է ծծմբային անհիդրիդը: 

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունում շարունակում են պնդել, թե գործարանի գլխավոր ծխատարը Կոշաբերդ սարի գագաթ տեղափոխելուց հետո  Ալավերդիում նվազել է  գործարանի վտանգավոր արտանետումների քանակը: «Վալլեքս» խմբի  ընկերությունների  տեղեկատվության և հասարակության  հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը կայքին հայտնել է, որ քաղաքի վրա նստած  արտանետումները ոչ թե  արտադրական  վթարի հետևանք են, այլ պայմանավորված են  անձրային եղանակով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին