▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի նշած «ցավոտ փոխզիջումների» մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, թե Արցախի հարցում պատրաստ ենք ցավոտ փոխզիջումների, ինչ-որ բան փնտրելը սխալ է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ի պատասխան լրագրողների հարցադրմանը, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը նման արտահայտություն անելիս։

«Խոսքն այն մասին է, որ մենք մշտապես պատրաստ ենք եղել ամեն տեսակ բանակցությունների։ Այդ ընթացքում եթե կար և կլիներ որևէ առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, կդրվեր Հայաստանի և Արցախի ժողովուրդների քննարկմանը։ Սակայն փաստն այն է, որ նմանատիպ առաջարկներ չի եղել ու չեն կարող լինել։ Այս փուլում, ցավոք, այդ խոսակցությունն այլևս սպառված է։ Փաշինյանի ասածներում որևէ այլ կոնկրետացում մտցնելը սխալ է»,–ասաց Սիմոնյանը։

 Հարցին` խոսքը Լավրովյան պլանի մասի՞ն է, Սիմոնյանը պատասխանեց, որ եթե խոսքն այդ մասին լիներ, դրա հետ կապված փաստաթուղթն արդեն պատրաստ էր, բանակցությունները երկար ընթացել էին և այդ խոսակցությունը կշարունակվեր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին