▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսան Հարությունյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալեքսան Հարությունյանն ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին