Aravot.am – ի փոխանցմամբ` «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ օրեր առաջ Փակ շուկայի դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ «կոկորդդ կքերեմ» սպառնացած կինը` Անահիտ Ազիզյանը, իր պատմելով, ազատամարտիկի կին է, քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության նախկին աշխատակից: Նրա խոսքերով, ինքը արդեն երկու տարի է, ինչ չի աշխատում քաղաքապետարանում, դուրս է եկել աշխատանքից առողջական խնդիրների պատճառով. «Հոգեկան խանգարում չունեմ, լիարժեք առողջ եմ, ուղեղի հետ կապված խնդիրներ չունեմ, ինչպես տարածեցին: Գեղձերիս հետ կապված են խնդիրները, արյան հետ կապված խնդիր ունեմ, դրա համար աշխատանքից դուրս եմ եկել:Ես Yerevan City -ի հետ կապ չունեմ, այնտեղից միայն իմ տան առեւտուրն եմ անում, դրամարկղերում էլ մարդկանց չեմ խնդրում իմ հաշվին բոնուսներ փոխանցել»:
Անահիտ Ազիզյանի խոսքերով, ինքը «Fruitful Armenia» հիմնադրամի անդամ է. «Հասարակական աշխատանք եմ տանում: Էռնեկյանի խաղողի այգիներում եմ հասարակական աշխատանք տանում, գյուղմեխանիզացիայի հետ կապված աշխատանքներ եմ անում: 29 պետությունում եմ եղել, եթե որոշեմ, գնամ «Բարսելոնայի» ֆուտբոլի խաղը նայեմ, գնում եմ Իսպանիա նայում եմ, վերադառնում:
Ամուսինս մահացել է, տարան Ղարաբաղ, զոհվեց: Մինչեւ հիմա մի լումա չեն տվել կամ աջակցել: Հղի էի, որ ամուսինս մահացավ, ապրումներից անհաս է ծնվել երեխաս: Մեծ դժվարությամբ եմ հաղթահարել այդ դժվարությունները»:
Անահիտ Ազիզյանի խոսքերով, իր հասարակական աշխատանքի համար արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանից պարբերաբար պարգեւատրումներ է ստանում. « 6 ամիսը մեկ չեկ է տալիս, ես ի վիճակի եմ ընտիր ապրելու»:
Նրա խոսքերով, ինքը մտերիմ է նաեւ Ռոզա Ծառուկյանի հետ, իսկ Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը անձամբ իր տուն ճաշի է հրավիրել:
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ: