Պատերազմի ավարտից հետո, երբ Ալիևն այցելեց իրենց կողմից զավթված շրջաններ, խոսեց այն մասին, որ ինքը հաղթել է ոչ թե գործող վարչապետի բանակին և նրան, այլ Ձեզ և Ռոբերտ Քոչարյանին, և ձեր ստեղծած բանակին․ «Արմնյուզի» եթերում պատասխանելով լրագրողի այս հարցին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ալիևը միշտ երազել է հաղթել մեզ, բայց այդ երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ։ Մենք հաղթել ենք 90-ականներին Ալիևի հորը, 16-ին՝ Ալիևը, փաստորեն, պարտվել է ինձ, Ալիևն ինձ պարտվել է ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-18 թթ-ին, և նրա մեջ ձևավորվել էր անհագուրդ պահանջ՝ ինձ ինչ-որ բանում հաղթելու։ Վստահ եմ՝ Ալիևը, հոգեպես ամբողջովին բավարարված չի, նա գիտի, թե ով է հաղթել և գիտի, թե այս հաղթանակն ինչպես է ձեռք բերել»,- ասաց Ս․ Սարգսյանը։ Հարցին՝ Ալիևը գիտի՞, որ սա վերջնական հաղթանակ չի իր համար, Ս․ Սարգսյանը պատասխանեց, որ Ալիևը չի հաղթել հայկական բանակին և հայ ժողովրդին, այլ՝ ապիկար իշխանություններին և կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե ՀՀ բանակն ու ժողովուրդը, այլ վարչապետն իր թիմով հանդերձ։ Կապիտուլյանտն իր դերակատարությունն է ունեցել, մի օր էլ բանակում չի ծառայել։ Էդ առումով, միգուցե, Ալիևը ճիշտ է։ Ամեն դեպքում, անտրամաբանական է Ալիևի ասածը։ |
«Ալիևը միշտ երազել է հաղթել մեզ, բայց այդ երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ»․ Սերժ Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet