▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևը մտադիր է Հայաստանին պարտադրել նոր կապիտուլյացիա». Ոսկան Սարգսյան

 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/08/week-3/Voskan_Sargsyan.jpg

«Իլհամ Ալիևը նոր կապիտուլյացիա կամ՝ նոր պատերազմ է նախատեսում
Հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի կազմը պատրաստ է, իսկ սահմանին ադրբեջանական գնդակոծության հետևանքով նոր, ծանր վիրավոր ունենք։ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղ չկա, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նրան հակադարձեց, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ Ալիեւն ընդունել է, որ կա Լեռնային Ղարաբաղ։

Նիկոլ Փաշինյանը, ինչպես և նախկինում, չի պատասխանում Ալիևն, երևի Ալիևը զորեղ կոմպրոմատներ ունի նրա մասին։ Մայիսի 28-ին, ոչ պատահական օրով, կալանավորվեցին «Սասնա Ծռերի» անդամները, որոնց դատավճիռները հենց այսօր օրինական ուժի մեջ են մտան։ Իլհամ Ալիևը մտադիր է, ձգտում է Հայաստանին պարտադրել նոր կապիտուլյացիա։ Դրսի այն կենտրոնները, որոնք 2018թ-ին Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել, շարունակում են նրան միակողմանի զիջումների օրակարգ պարտադրել, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես իր սեփական, «խաղաղության դարաշրջանի բացում»։

Պատերազմից հետո մեկ տարի, 8 ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերը չեն վերազինվել, ավելի քան 3 ամիս գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր է, ՊՆ պատմության դասատու Սուրեն Պապիկյանն իրեն գովազդում է մարտական դիրքը իբր պաշտպանող դատարկ անվադողերով։ Նիկոլ Փաշինյանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկրի ղեկավար, Ղազախստան զորք մտցնելու գործընթաց իրականացրեց, սակայն Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ոտնձգությունների դեպքում այդ կառույցին չի դիմում, Հայաստանի հիմնական դաշնակից համարվող Ռուսաստանը «խրված» է Ուկրաինայի հետ պատերազմում։ Հայաստանում իշխանաափոխության քամի չկա, այն հավանաբար կլինի, երբ դրա համար «դաբրո» լինի աշխարհաքաղաքական հզոր կենտրոնների կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից նոր կապիտուլյացիա ստորագրելուց հետո։

Այն ժամանակ իշխանության կգան ընդդիմադիրները և կնախատեն Հայաստանի ժողորդին՝ մենք պայքարում էինք, սակայն դուք չեկաք հրապարակ, չաջակցեցիք, մենք էլ չկարողացանք Նիկոլ Փաշինյանին ժամանակին հեռացնել, կանխել նոր կապիտուլյացիան»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին