▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը Շուշիին պետական ​​արգելոցի կարգավիճակ է տվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքին պետական ​​արգելոցի կարգավիճակ է տվել: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:

«Ստեղծվում է «Շուշի քաղաքի պետական ​​արգելոցի կառավարում»1 միլիոն մանաթ (ավելի քան 588 հազար դոլար) կանոնադրական կապիտալով հասարակական իրավաբանական անձ»,-ասվում է հրամանագրում:

/filemanager/uploads/Shushi.png

Փաստաթղթի համաձայն՝ Շուշիի տարածքում պետական ​​գույքի վարձակալությունից ստացված եկամտի կեսը կփոխանցվի պետական ​​բյուջե, իսկ մյուս կեսը կմնա արգելոցի կառավարման տրամադրության տակ:

Ավելի վաղ՝ Ադրբեջանի նախագահը հրամանագիր էր ստորագրել նաև Շուշի քաղաքը պաշտոնապես երկրի մշակութային մայրաքաղաք հայտարարելու մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին