▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևն ու Էրդողանը հեգնում են մեզ. բոյկոտենք youtube-յան այս էջը

Ադրբեջանական օգտատերերի կողմից ստեղծված յութուբյան մի էջում տեղադրած տեսանյութում Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են արժանի  հակահարված տալ հայկական քայլերին, սկսում են հեգնել Հայաստանին, Սերժ Սարգսյանին ու հայ ժողովրդին:

Այս առիթով` ֆեյսբուքյան հայ օգտատեր  Աշոտ Սարգսյանն առաջարկում է բոլոր այն հայերին,ովքեր գրանցված են Youtube վիդեոհոսթինգում, բողոքել կայքի ղեկավարությանն ու նաև վնասել այս էջը, որի անունն, ի դեպ,  ադրբեջանցիները դրել են

«Երևան, Հայաստան»  ու որտեղ Ադրբեջանի դրոշն են տեղադրել:

Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Թայիթ Էրդողանի խոսքերի թարգմանությանը կարելի է հետևել ռուսերեն և անգլերեն լուսագրերի միջոցով: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին