▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևյան ԶԼՄ-ն ակտիվ գովազդում է արցախյան գինին

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանում հայատյացությունն այն մասշտաբների է հասել, որ մեր արևելյան հարևանները չեն էլ հասկանում, որ շատ դեպքերում անդրադառնալով Հայաստանին և Արցախին ոչ թե հակագովազդով են զբաղվում, այլ ընդհակառակը՝ մեծ օգուտ են տալիս մեզ...

Այսպես, ալիևյան կայքերից մեկը՝ haqqin.az-ը, որն աչքի է ընկում իր սարսափելի հակահայ հոդվածներով հատուկ անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի twitter-յան վերջին գրառմանը, որտեղ վերջինս գովազդում է Արցախի Ասկերանի շրջանում արտադրված «ԱՐԵՎԻՍ» գինիները...

Անգրագետները չգիտես ինչու գինին անվանել են «Ասկերան»...Սակայն դա էական չէ...Կարևորն այն է, որ Տիգրան Բալայանի twitter-յան էջի լսարանից ավելի մեծ լսարան ունեցող ալիևյան սույն կայքն ակամայից գովազդում է Արցախում արտադրված բարձրակարգ գինիները...

Շնորհակալություն կարելի է հայտնել ալիևյան կայքի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևին արցախյան գինիների PR-ով զբաղվելու համար...
Մեկ ժամվա մեջ այն դիտվել է 2500 անգամ...

Հ.Գ.Ի դեպ, լավ կլինի, եթե գրառում կատարելուց առաջ մեր ԱԳՆ-ի մամլո խոսնակն աշխարհագրական տեղանունները ճիշտ գրի. ոչ թե ԱսՔերան,այլ ԱսԿերան...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին