▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը ՌԴ քաղաքացի չի հանդիսանում. ԱԱԾ

Օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերված եւ կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանը ՌԴ քաղաքացի չի հանդիսանում:

Նա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի:

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հարցին ի պատասխան՝ ասացին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Նշենք, որ Լեւոն Սարգսյանի գործը քննվում է ԱԱԾ-ում:

Մամուլում նրա ձերբակալումից հետո տեղեկություններ էին շրջանառվում, թե Սարգսյանը հանդիսանում է նաեւ ՌԴ քաղաքացի, եւ այդ պատճառով էլ նրան չեն արտահանձնի ՀՀ-ին:

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել էր նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Նա  հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Երեկ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է ՌԴ իրավապահների միջնորդությունը եւ 40 օրով կալանավորել Սարգսյանին:

Նա ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին