▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամառային ուրախ միջոցառում`Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում

Երևանյան բակերում շարունակվում են ամառային ուրախ միջոցառումները: Դրանցից հերթականը կայացել է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի այգում: Ողջ երեկոյի ընթացքում փոքրիկներին զվարճացրել ու հաճելի եռուզեռի մեջ են պահել ծաղրածուներն ու մուլտֆիլմերի հերոսները: Փոքրիկները երգել են, պարել, արտասանել ու մասնակցել վիկտորինաների: Նրանց մատուցվել են հաճելի ու նաև համեղ անակնկալներ: Ուրախ երեկոյի ընթացքին հետևել են վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինների աշխատակիցները:

 Հիշեցնենք, որ նման միջոցառումների գլխավոր նպատակը ամառային հանգիստը Երևանում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր, բովանդակալից ու անմոռանալի դարձնելն է: Տոնական երեկոն կազմակերպվել էր ըստ «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին