▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն անգամ գտնվում են «անասուններ», ովքեր ցնցումներից հետո սկսում են ստեր մոգոնել

Զարմանալու աստիճան միամիտ ժողովուրդ ենք մենք: Ուրեմն,  88-ի ողբերգությունն ապրած ազգը, տենց էլ չսովորեց տարրական բաներ երկրաշարժերի մասին ու ամեն անգամ գտնվում են ինչ-որ անասուններ, ովքեր հերթական թույլ  կամ ուղեղոտ թույլ ցնցումներից հետո, սկսում են մոգոնել ստեր, թե այս ինչ օրը, այս ինչ ժամին ավելի ուժեղն է լինելու, հետո միամիտներն առանց հասկանալու սկսում են տարածել այդ ապատեղեկատվությունն  ու խուճապը պատրաստ էլ:

Այ նույն բանը եղել է այսօր Կիրովականում, երբ գիշերը տեղի ունեցած 3-4 բալանոց ցնցումներից հետո, ցերեկը արդեն քաղաքում խուճապ էր, որովհետև ինչ որ հիմար լուր էր գցել, թե հեսա ավելի ուժեղ երկրաշարժ է լինելու:

Ուրեմն, սիրելի վանաձորցիներ ու առհասարակ՝ հայեր. գիտությունը դեռ այնքան չի զարգացել,  որ կարողանա ճգրիտ գուշակել,  թե երբ է լինելու երկրաշարժ, որտեղ ու ինչ հզորության: Կա սեյսմիկ ծառայություն,  որը մոտավոր կարողանում է կանխագուշակել, բայց ոչ երբեք տեղով, ժամով ու հզորությամբ և ժամանակն է, որ յուրացնենք այս պարզ իրողությունը, որպեսզի ամեն անգամ մի քանի ապուշի ու պանիկյոռի պատճառով խուճապահար չլինենք:

Գեղամ Ասլամազյան

Հիշեցնենք, որ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն»-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ըստ գործող կարգի` մասնագետները ցանկացած երկրաֆիզիկական և այլ դաշտերի անոմալ փոփոխությունների դեպքում և զգացվող սեյսմիկ իրադարձությունից հետո մանրամասն վերլուծում են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տարածում պաշտոնական հաղորդագրություն, մասնավորապես զանգվածային լրատվամիջոցներով: Առ այս պահը վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել և մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին