▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ անելու եմ, որ մենք երբեք մուրացկան չդառնանք, ու այս երկիրը չկործանվի. Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օգնում են նրանց, ովքեր ուզում են իրենց կյանքի կամ իրենց պետության համար լավ բան անել: Մուրացկաններին խղճում են: Մենք երբեք մուրացկան չենք եղել:

ՀՀ 3-րդ նախագահ

Իմ կողմից ուզում եմ ավելացնել, ամեն ինչ անելու եմ, որ մենք երբեք մուրացկան չդառնանք, պարտվողի հոգեբանությամբ չապրենք ու այս երկիրը չկործանվի: Եթե ինչ որ մեկի համար սա զուտ քաղաքական պայքար է, սրան-նրան նմանակելով մտքեր արտահայտելու հարթակ, ապա ինձ համար այն դարձել է կյանքի որակի ու բովանդակային շարունակականության հարց: Այս հարցում լինելու եմ նրա կողքին, ով կարող է ու ում համար սա լոկ քաղաքական ամբիցիայի հարց չէ:

Ամենաշատը թալանած, ամենաշատը երկրին վնաս տված, ամենաշատը երիտասարդ կյանքեր զոհած ցինիկ, անբարո, անպարկեշտ լպիրշների իշխանությունն` իր դասալիք կապիտուլյանտ ղեկավարով պետք է հեռանա»:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին