▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաշատը տանջվել եմ ես, հետո՝ Սուրիկ Խաչատրյանը. Վարդան Ղուկասյան.1in.am

1in.am-ը զրուցել է  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ. հատված այդ զրույցից.

-Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք վերաբերվում այսօր Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակմանը:

-Շատ դրական:

-Ինչո՞ւ, կարծում եք՝ նա լա՞վ մարզպետ էր և կկարողանա՞ մարզը ղեկավարել:

 

-Ես մի բան գիտեմ, որ ղեկավարը պետք է և՛ պատժել իմանա, և՛ ներել: Երբ ղեկավարը ընդհանրապես դառնում է ինչ-որ մի բուլկի, նրան ուտում վերջացնում են, բանի տեղ չեն դնում:Ղեկավարը պետք է մի քիչ էլ համարձակություն ունենա, ղեկավարը պետք է խիղճ ունենա, սիրտ ունենա, հավատք ունենա, ազգ սիրի, երկիր սիրի, թասիբ քաշել գիտենա: Ես նմանատիպ ղեկավար եմ ճանաչում: Ճիշտն ասած՝ հիմա վարքերը փոխվել են, մի քիչ ուրիշ ձև են գնահատում, բայց շատ ճիշտ են արել:

 

-Պարոն Ղուկասյան, նախկին գործիչներին նորից քաղաքական դաշտ բերելու միտում տեսնո՞ւմեք:

 

-Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, ես դրա մասին չեմ կարող ասել, բայց ինձ լսեք՝ երբ ժողովուրդը որևէ մեկին ընդունում է, նրան վարկաբեկել, ոտնահարել ազգի միջից չի կարելի, դա պետք չէ:Օրինակ՝ Նապոլեոնը, Ալեքսանդր Մակեդոնացու հաղթանակը ինչում էր կայանում. երբ տեսնում էր, որ զինվորներին թողնում էր, տեսնում էր, որ նրանց միջից ինչ-որ մեկը լիդեր է դառնում, նրան տեղ էր տալիս: Իսկ մենք այսօր լիդերներին ավերում ենք, ասում ենք՝ եվրոպական վարքուբարքի տեր մարդկանց բերենք, նրանց մորթենք, թասիբ քաշողին վերացնենք, խիղճ ունեցողին, հավատք ունեցողին վերացնենք, գեղեցիկ կեցվածքով, բառախեղդ անող, ինչ-որ տառերի հետևից ընկնողներին բերենք, վերջում էլ տեսնում ես, որ դրանցից սարսափելի մարդ չկա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին