▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են իրականացվում: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում, բակերում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև այգիներում ու պուրակներում առկա 352 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել ևս 2 փողոց: 

Ներկայում ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու և Իսակովի պողոտայից մինչև գեղասահքի մարզակայան ընկած հատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին