Աննախադեպ կարևոր միջոցառում է կազմակերպվել Բևերլի Հիլզ քաղաքում գտնվող Ամերիկայի ամենահեղինակավոր և ամենահայտնի բժշկական հսկա կենտրոններից մեկում՝ Cedars Sinai (Սիդըրս Սայնա) հոսպիտալի Harvey Morse (Հարվի Մորս) լսարան-դահլիճում:
Առաջին անգամ այս գեր-կարևոր բժշկական հաստատության անձնակազմի ու ղեկավարության առջև մեծարվել ու գնահատվել է հայկական ժառանգությունը:
Միջոցառման 3 բանախոսներն էին դոկտոր Ալեն Ոսկանյանը (Cedars Sinai բժշկական ցանցի նորընտիր տնօրեն), դոկտոր Մարատ Հայրապետյանը (Կալիֆորնիայի բժիշկ-բնաբանների ասոցիացիայի փոխնախագահ) և ամերիկյան FoxNews-ի հայազգի հանրահայտ հաղորդավար Արաքսյա Կարապետյանը:
Ներկայացվել է հայկական արվեստ, երաժշտություն, պար, կերակուր, բայց ամենակարևորը ներկայացվել են ծագումով հայ այն բոլոր գիտնականները, գյուտարարները, բժիշկները, մտավորականներն ու արվեստագետները, այն բոլոր մեծանուն հայերը ովքեր ակնառու ու անգնահատելի ազդեցություն են ունեցել աշխարհում:
***