▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ը պատրաստվում է հրթիռակոծել Սիրիայի տարածքը.իրավիճակը կլրջանա, եթե զոհվեն ռուս զինվորականներ

«Սիրիան դարձել է գերտերությունների միջև հարաբերությունները պարզելու պլատֆորմ: Իրավիճակը չափազանց լարված է: ԱՄՆ նախագահը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է հրթիռակոծել այդ երկրի տարածքը: Սա լուրջ հետևանքներ կարող է ունենալ, հատկապես, եթե հրթիռակոծության արդյունքում զոհվեն ռուս զինվորականներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ շեշտելով, որ Սիրիայում բախվում են 10-յակ պետությունների, զինված, ահաբեկչական խմբավորումների շահեր:

Քաղաքագետի խոսքով՝ հիմա Սիրիայի ճակատագրով մեծ հաշվով զբաղվում են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Իսկ ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են երկրորդ սառը պատերազմի իրավիճակում:

Եթե առաջին սառը պատերազմի դեպքում բացի զենքի ու զինամթերքի մրցավազքից կար նաև գաղափարական պատերազմ՝ կոմունիզմի և կապիտալիզմի բախում,  ապա այսօր դրա փոխարեն կա սոցիալական ցանցերում ընթացող պատերազմ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին