▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ը սկսում է մաքրել մեր «Ավգյան ախոռները»...Օբաման ստորագրել է «Մագնիտսկու գլոբալ օրենքը»

«ԱՄՆ նախագահ Օբաման ստորագրել է «Մագնիտսկու գլոբալ օրենքը», որով ԱՄՆ նախագահին իրավունք է վերապահվում պատժամիջոցներ կիրառել բոլոր պետությունների ցանկացած այն քաղաքացիների հանդեպ, ովքեր կոպտորեն խախտում են մարդու իրավունքները եւ ներքաշված են կոռուպցիայի մեջ: ԱՄՆ-ը սկսում է մեր փոխարեն մաքրել մեր «Ավգյան ախոռները»: Ուրախ եմ, որ իմ թեկուզ փոքր լուման ունեցել եմ այս օրենքի ընդունման գործում, տարածելով այս գաղափարը թե՛ եվրոպացի եւ թե՛ ամերիկացի ինձ ծանոթ բոլոր պաշտոնյաների, լրագրողների, հասարակական գործիչների շրջանում: Այն, ինչը որ խոստացել էի Հայաստանի հանրությանը օգոստոսի 28-ի հանրահավաքի իմ ելույթում: Շարունակենք աշխատել նաեւ Եվրախորհրդարանի ուղղությամբ, մանավանդ որ այդ հարցում ունենք ուժեղ դաշնակիցներ թե՛ Ռուսաստանի, Բելառուսի ընդդիմության մեջ ու թե հատկապես Եվրամիության եւ դրա անդամ պետությունների պետական կառույցներում»,-գրել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին