▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարիքով երեսփոխանը նման հիմար բան է ասել. ի՞նչ սպասել ՔՊ֊ական ջահել պատգամավորներից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարիքով ավագ, մեծ կենսափորձ ունեցողը նման անհեթեթ բան է ասել, ՔՊ֊ական ջահել պատգամավորներից ի՞նչ սպասել։
ԱԺ առաջին նիստը վարող Կնյազ Հասանովը պատասխանելով նիստին կաթողիկոսի չմասնակցության վերաբերյալ պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին` անհեթեթ պատասխան է տվել. «Կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ,ոչ ոք դրա դեմը չէր կարող առնել»։ Տարիքը շնորհալի մարդուն շնորհք է ավելացնում, անշնորհքին` անշնորհքություն։ Մեծ տարիքով և մեծ կենսափորձով երեսփոխանը նման հիմար բան է ասել, ուրեմն ի՞նչ սպասել ՔՊ֊ական ջահել պատգամավորներից»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին