▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի բնակչությունը մտահոգված է

Փախստականների համաշխարհային ճգնաժամի, ահաբեկչական հարձակումների հանդեպ վախի և նախագահական ընտրությունների տատանումների պատճառով փախստականների վերաբերյալ ԱՄՆ-ի օրենքը կռվախնձոր է դարձել: Ի տարբերություն Արևմյան Եվրոպա ուղևորվող փախստականների, ԱՄՆ-ում հանգրվան փնտրողները պարզապես չեն հայտնվում երկրի ծովափերին: ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար դիմորդները անցնում են մի քանի լուրջ հետաքննությունների միջով:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փախստականների և ներգաղթյալների բյուրոից Մարք Սթորելլայի խոսքերով, այդ գործընթացը տևում է մոտ երկու տարի: «ԱՄՆ մուտք գործող բոլոր խմբերից, ամենամանրակրկիտ ստուգումը անցնում են փախստականները»: Սակայն դա այն չէ, ինչ ամերիկացիները լսում են նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից:

«Ես լսել եմ, որ մենք հանգրվանելու ենք 200,000 սիրիացիների: Ո՞վ գիտի, գուցե նրանց մեջ կարող են «Դաեշ»-ի անդամներ լինել»: Այսպիսի խոսակցությունները ամերիկացիների մոտ վախի զգացողություն են առաջ բերում: Սակայն փախստականների վերաբնակեցմամբ զբաղվող ԱՄՆ-ի ամենախոշոր կազմակերպության ղեկավար Լավինիա Լայմոնի խոսքերով, այդ արտահայտությունները հիմք չունեն:

«Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասնակիցներից ո՛չ մեկը փախստական չէր: Փարիզի կամ ԱՄՆ-ում ահաբեկչություններ իրականացնողներից ո՛չ մեկը փախստական չէր»: Սակայն ահաբեկչական հարձակումների հանդեպ վախը ԱՄՆ-ի բնակիչների մոտ Սիրիայից կամ որևէ այլ վայրից փախստականներ ընդունելու դժկամություն է առաջացրել: Լայմոնն ասում է,- «Փախստականների հետ աշխատանքիս 40 տարիների ընթացքում ես երբեք չեմ տեսել, որ այս հարցն այսքան քաղաքականացված լիներ:

Այն դարձել է ընտրապայքարի բաղկացուցիչ մասը»: Անցած տարի Թրամփը և նրա թիմակից շատ հանրապետական կոնգրեսականներ նախագահին կոչ էին անում դադարեցնել փախստականների ընդունումը: Նախագահ Օբաման անտեսել է այս կոչը և արձագանքելով այն հորդորներին, թե Միացյալ Նահանգները բավականաչափ աջակցություն չի տրամադրում փախստականների համաշխարհային ճգնաժամի պայմաններում՝ իր վարչակազմին հրամայել է այս տարի ընդունող փախստականների թիվը հասցնել 85,000-ի: Վարչակազմի տվյալներով, մյուս տարի ԱՄՆ-ը կհանգրվանի 110,000 փախստականների, ինչը վերջին քսան տարիներին ամենամեծ թիվն է:

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին