Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Ղարաբաղյան հարցը փակված է, ԵԱՀԿ Մինսկի խումբը մնացել է անցյալում»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում է АПА-ն: Նա նշել է, որ «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները, չնայած բազմաթիվ հրավերներին, հրաժարվում են այցելել Շուշի»: «Դա պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»,- ասել է Հաջիևը: |