Այսօր Գուրգեն Մարգարյանի սպանության օրն է: Մեր սպային կացնահարած ռամիլ սաֆարովը այժմ վայելում է իր պետության հովանավորությունը և խաղաղ ապրում է ադրբեջանում:
Համոզված եմ, որ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, երեկ իր ասուլիսի ժամանակ, երբ հայկական կողմին հորդորում էր գթասիրտ լինել ու ասում էր, որ պետք է Արցախում գտնվող Դիվերսանտներին հանձնել ազերական կողմին, գիտեր Գուրգեն Մարգարյանի մասին: Երևի նույն գթասրտությունից ելնելով չէ՞ Հունգարիան ռամիլին հանձնեց ազերներին:
Երևի նույն մարդասիրության արդյունքն է չէ՞, որ ԱՄՆ-ում դեռ մահապատիժը գործում է ու սխալ մարդուն մահապատժի ենթարկելուց հետո նույն ձեր մարդասաեր ԱՄՆ-ն ասում է. «Կներեք սխալվել էինք»:
Մարդասիրությունից խոսացող ԱՄՆ-ն լավ կլինի Իրաքը հիշի, մարդասիրության «բնօրրան» ԱՄՆ-ն մոռացել է իր կողմից կազմակերպված ողբերգական դեպքերը, հիմա եկել Հայաստանում մարդասիրություն է պահանջում: Մարդասեր ԱՄՆ-ն չի դատապարտում 20-րդ դրի սկզբի անմեղ հայերի կոտորածն ու հիմա անմեղ պատանուն ու հայ սպային սպանած գիշատիչների հանդեպ ուզում է մենք գթասիրտ լինենք: Պետք է տիկինն արդեն հասկացած լիներ, որ մենք գթասիրտ ենք, որովհետև այդ ստահակները դեռ կենդանի են: