▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուլսարի շուրջ ստեղծված խնդիրն օտարերկրյա ներդրողների մոտ առաջացրել է սպասողական վիճակ․ ՄԱԿ-ի զեկույցը Հայաստանի մասին

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի ներդրումային միջավայրի մասին զեկույց, որտեղ խոսվում է նաև այն մասին, որ Ամուլսարի շուրջ ստեղծված խնդիրն օտարերկրյա ներդրողների մոտ առաջացրել է սպասողական վիճակ․ նրանք գերադասում են «սպասել և տեսնել», թե ի՞նչ կլինի Ամուլսարի հետ:

Զեկույցում նշվում է, որ արդյունքում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազում են:

Նաև կանխատեսումները դրական չեն, սակայն  զեկույցում ասվում է, որ Ամուլսարի խնդրի կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ ներդրումային զարգացումների վրա: 

Զեկույցում նաև հետաքրքիր թիվ կա, որ Լիդիանի ներդումը 2008-ից ի վեր Հայաստան եկած ներդրումների մոտ 9% է կազմում:

Պետք է նկատել, որ սա  մեծ թիվ է մեկ նախագծի  համար ՝ ավելի քան 10  տարվա կտրվածքով, ինչը նաև նշանակում է, որ Հայաստանում  առանձնապես ներդրում չի եղել, քանի որ Լիդիանի ներդումների մեծ մասը սկսել են գալ շինարարության մեկնարկից՝ 2016-ից ի վեր: 

Զեկույցն ամբողջությամբ՝ այս հղումով։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին