ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում բնակվող ամուսինները միասին ապրել են 71 տարի` մահանալով նույն օրը:
Նրանք այս տարվա հունիսին նշել են իրենց ամուսնության 71 ամյակը և մահացել են նույն օրը` ժամերի տարբերությամբ. գրում է ABC-ն` հավելելով, որ 92-ամյա Ռոբերտը մահացել է ժամը 00:45-ին, իսկ 88-ամյա կինը` Նորան, 16:45-ին:
Ռոբերտ և Նորա Վիանդսներն ամուսնացել են 1942 թվականին: Ռոբերտը 30 տարի զբաղվել է ձկնորսությամբ, այգեգործությամբ: Կինը ուսուցիչ է աշխատել: Ունեցել են 5 երեխա և 18 թոռ:
Աղջկա հավաստմամբ ծնողները միշտ միասին են եղել, անգամ սեղանի շուրջ նստել են` միշտ ձեռքերը բռնած: