Բարև, սիրելի ընթերցողներ: Մի քանի օր է, ինչ բլոգս բացել եմ, բայց արդեն չեմ հասցնում պատասխանել մեկնաբանություններին: Շատ շնորհակալ եմ թե լավ, թե վատ կարծիքների համար :Ինչպես խոստացել եմ, ձեզ իմ նոր գրառումն եմ ներկայացնում, կսպասեմ արձագանքների:
Այս անգամ ուզում եմ պատմել ըներուհիներից մեկի պատմությունը, ով ինչպես հետո պարզվեց եզակի «սուչկա» էր: Մարդիկ իհարկե տարբեր են լինում: Ոմանք առաքինի են, ոմանք փչացած, ոմանք ազատամիտ են ու ազատ կյանք են վարում: Կան նաև այնպիսիք, ովքեր երկակի կյանք վարելն են նախընտրում և անում են դա շատ հաջող ձևով: Լիլիթը հենց վերջին տիպի աղջիկներից էր:
25 տարեկանում Լիլիթն աշխատանքի անցավ PR-ով զբաղվող մի ընկերությունում ու աշխատանքային հենց առաջին իսկ օրվանից նպատակ դրեց ճանկել ընկերության 40-նն անց տնօրենին: Լիլիթի նպատակն այնքան հիվանդագին էր դարձել ու այնքան կպչուն, որ նրա վրա անգամ չազդեց այն փաստը, որ տնօրենը երկու հրաշալի երեխաների հայր է: Լիլիթը գեղեցկուհի էր ու որպես կանոն շատ բաց էր հագնվում: Խեղճ տնօրեն, դե արի ու դիմացի: Ինչպես պարզվում է՝ տնօրենին ճանկելը շաբաթների հարց է դառնում մեր աղջկա համար ու նրանց մեջ սկսվում է բուռն սիրավեպ: Չնայած Լիլիթն անընդհատ պնդում էր, որ սիրահարվել է Արմանին, բայց անկեղծ ասած չեմ հավատում, որ մարդկային այդ տեսակը սիրելու ընդունակ է: Լիլիթը կույս էր, բայց չի հրաժարվում կուսությունը կորցնել Արմանի հետ: Ի դեպ, Արմանն այդ մասին իմանում է միայն առաջին անգամ նրա հետ սեքսով զբաղվելուց հետո:
Ամեն ինչ կարծես ավելի քան լավ էր: Գեղեցիկ աղջիկ, գրավիչ տղամարդ, բուռն հարաբերություններ, դրանց մասին չկասկածող կին… Բայց ժամանակի ընթացքում Արմանին սկսում է տանջել խղճի զգացումը, ու նա փորձում է խզել հարաբերությունները Լիլիթի հետ, հատկապես որ կինն էլ երրորդ բալիկին էր սպասում: Բայց հարաբերություններն անընդհատ վերականգնվում են: Գուցե մեղքի բաժին կինն էլ ուներ, չէ՞ որ ասում են, որ տղամարդկային դավաճանության մեջ պետք է փնտրել, թե ինչ սխալ է թույլ տվել կինը: Իհարկե դա բոլորին չի վերաբերում. մարդիկ կան, անկախ սեռից, ում արյան մեջ դավաճանությունը պարզապես նստած է:
Լիլիթի ու Արմանի հարաբերություններն այնքան սարսափելի կեղտոտ են դառնում, որ տղամարդն Լիլիթին իր տուն էր տանում, երբ կինը տանը չի լինում: Նրանք սեքսով էին զբաղվում Արմանի անկողնում, Լիլիթը հատուկ իր մազերից էր թողնում անկողնում, շրթներկ էր քսում Արմանի վերնաշապիկին, օծանելիք էր ցանում տան մեջ, բայց անօգուտ. կինը չի արձագանքում: Կամ չէր նկատում, կամ շատ իմաստուն էր: Ամեն անգամ, երբ Արմանը վերջնական որոշում էր, որ իրենք պետք է բաժանվեն, Լիլիթը մի բան հորինում էր (նա հորինելու վարպետ էր): Մի քանի անգամ ինքնասպանության փորձ արեց, ընկավ հիվանդանոց, որտեղ Արմանն էր իրեն խնամում, կամ զանգում էր, ասում, որ կամրջի վրա է և պատրաստվում է ցած նետվել, մի անգամ Արմանի գարեջրի բաժակի մեջ քնաբեր լցրեց, ամեն անգամ անմահական օրալ ու անալ սեքս էր նվիրում, ապա, երբ բոլոր միջոցները սպառվեցին, սկսեց շանտաժ անել, որ ամեն ինչ կպատմի կնոջը: Խեղճ տղամարդ, չէ՞ ...
Լիլիթն ամեն անգամ գալիս էր ու ասում. «Ես պետք է քանդեմ նրա ընտանիքը» և հայհոյում էր Արմանի կնոջը, որ համառորեն լռում էր: Գիտե՞ք, հիշեցի, որ երբ մի անգամ Լիլիթն Արմանի տանն էր, ուտելիքի մեջ «Սայտոտեկ» դեղ էր փշրել, որն օգտագործում են, երբ ցանկանում են արհեստական վիժում անել: Փառք Աստծո, Արմանի կինը ինչ-որ հրաշքով չկերավ ուտելիքը, թե չէ արդեն գիտեք, թե ինչ կլիներ…
Ամեն ինչ հասավ այն աստիճանի, որ Լիլիթը խաբեց տղամարդուն, թե ինքն էլ հղի է, ապա խաբեց, թե վիժել է: Արմանի նման տղամարդուն դժվար չէր պարզել Լիլիթի սուտը: Դա եղավ համբերության վերջին կաթիլը. նա ծեծում է Լիլիթին՝ դեմքին մի քանի տեղ կապտեցնելով: Հիշում եմ, թե ինչպես էր մի քանի շաբա կապտած դեմքով ման գալիս: Մտածում էի՝ վերջ, այսքանից հետո ամեն ինչ իսկապես կավարտվի, բայց ոչ…
Ամիսներ անց Լիլիթը ծանոթանում է մի տղայի հետ: Համեստ, խելացի տղա էր, աշխատում էր ներմուծող կազմակերպությունում, տնօրենի օգնական: Մեր մեջ ասած՝ բավականին «հարիֆ» երիտասարդ էր: Նրանք սկսում են հանդիպել, ապա տղան Լիլիթին ամուսնության առաջարկ է անում: Հայաստանում արդեն 9 տարի է ապրում եմ ու գիտեմ, որ երբ աղջկան հավանում են, սկսում են «ուզել» , փորձում են ճշտել, թե ինչ անցյալ է ունեցել, ինչով է շնչել ու արտաշնչել: Բայց այս տղան ոչինչ չարեց. երևի սերը կուրացրել էր: Ինչևէ, նրանք ամուսնանում են. հայկական բոլոր ավանդույթներով, այդ թվում՝ կարմիր խնձորով )) Ինչպե՞ս: Ամեն ինչ շատ հեշտ է, դուք էլ գիտեք. նոր ու թարմ կուսաթաղանթ կարելու համար տղամարդը (!) աղջկան վճարում է 200.000 դրամ, աղջիկն էլ գնում է, կարում ու «նամուսով» ամուսնանում: 200.000-ն էլ երևի վճարն էր ծառայությունների համար )
Հիմա նրանք ապրում են Երևանի կենտրոնում և ժամանակ առ ժամանակ քաղաքից բացակայում են. ամուսնու գործերը շատ լավ են, գործուղման է մեկնում, հավատարիմ կնոջն էլ հետը երբեմն տանում է: Իսկ երբ հարմար չի լինում, Լիլիթը հանդիպում է իր սիրելի տնօրենի հետ՝ հիշելով վաղեմի ժամանակները: Չեմ զարմանա, եթե մի օր իմանամ, որ Լիլիթն Արմանից երեխա է ունեցել:
p.s. Իրականում ամեն ինչ այդքան էլ ծիծաղելի չէ: Ինձ համար ամուսնական դավաճանությունից վատ բան չկա: Նողկում եմ այն մարդկանցից, ովքեր կապվում են ամուսնացած մարդկանց հետ, որքան էլ վերջիններիս ընտանիքը քայքայված լինի: Դա ինձ համար մեծագույն մեղքերից ու տաբուներից է, որի վրայով անգամ ես՝ ամենաազատամիտ կինը, չեմ քայլի երբեք: Պահպանեք ձեր ընտանիքները…
Աղբյուր՝ www.miaoragir.wordpress.com