▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնագրային բոլոր ծառայություններում փոփոխվել են ընդմիջումների ժամերը

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային եւ վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում վաղվանից՝ 14.06.2018թ.-ից ընդմիջման ժամ է սահմանվել 14.00-15.00:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում է գրել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

 

 

 

 

«Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար»,-գրել է անձնագրային եւ վիզաների վարչության պետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին