Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում էլ չկա արտահերթ ընտրությունների պահանջ:

Լուրեր.com-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվել է, թե ինչպես են որոշել, որ հասարակության լայն շերտում չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ:
«Դա անձնական գնահատական է, չափել եմ և հիմնվել զգացողություններիս վրա, ուրիշ այլ պարագայում պետք է հանրաքվե անցկացնել ու տեսնել ճշգրիտ թիվը: Սա հիմնված է իմ սեփական վերլուծությունների վրա»,- հայտարարել պատգամավորը:
Մանուկյանը նեղսրտել է, թե արդյոք ինքը կարծիք արտահայտելու իրավունք չունի. «Եթե ստույգ չէ և ճշգրիտ թիվ չկա՝ ես իմ ենթադրությունն ու կարծիքն ունենալու իրավունքը չունե՞մ»:
«Եթե հանրաքվե կայացած լիներ, դուք կիմանայիք, որ հանրաքվե է եղել, այդ հարցը դրվել է և հասկացել ենք՝ կա՞ պահանջ արտահերթի, թե՞ ոչ: Ես ասել եմ իմ կարծիքը, ուզում եք ինձ զրկե՞լ իմ կարծիքը արտահայտելու իրավունքից»,- ասել է պատգամավորը:


