▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնական շահի համար խարդախությունն էլ պետք է իր բարոյական սահմանն ունենա

Բանակի անվանարկմամբ զբաղվում են ոչ միայն ծախու մարդիկ, այլև անգիտակից որոշ անձինք: Այսօր մի երևույթ հանդիպեց, որը բոլորին է ծանոթ: Տարբեր պատճառներով փող հավաքողները. իսկ ավելի կոնկրետ հիվանդ զինվորի ճաշի համար փող հավաքողները: Սրանք չեն գիտակցում, որ իրենց անձնական շահի համար չի կարելի խաբել՝ ամեն անուն հոլովելով: Զինվորը հայ մարդու ամենանվիրական արժեքն է, և մարդիկ օգտվում են դրանից: Հիվանդ զինվորի ճաշի մասին լսողը, բնականաբար, ազդվում է և տալիս է խարդախին գումար, բայց միևնույն ժամանակ մարդու մոտ բացասական տպավորություն է ստեղծվում բանակի մասին. սկսում է մտածել, որ հիվանդ զինվորներին սոված են պահում, դեղ չեն տալիս և այլ շղթայական բացասական մտքեր: Պատկերացնենք, զինվոր տղա ունեցող կնոջ մոտենում են և նման բան ասում, բնականաբար, մայրը հուզվում է և սկսում մտածել, որ իր զավակն էլ է անօգնական վիճակում: Մի խոսքով, անձնական շահի համար խարդախությունն էլ պետք է իր բարոյական սահմանն ունենա: Հ. Գ. Այսօր նոր իմացա, թե ինչու ընտանիքիս անդամները ժամանակին ինձ չէին հավատում և հոսպիտալում եղածս ժամանակ ինձ ուտելիք էին բերում. մի հիմար մոտեցել էր և մերոնցից հիվանդ զինվորի ճաշի համար փող էր խնդրել, իսկ տանեցիներս մտածում էին, որ խաբում եմ, երբ ասում եմ՝ մեզ նորմալ սնունդ են տալիս:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին