▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Հակոբյան անուն-ազգանունով տեղակալ չունեն

Պարզաբանում-հերքում

            «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ փետրվարի 24-ի թիվ 31 համարում «Կողմնակի եկամուտներ» վերտառությամբ նյութ է հրապարակվել, որտեղ հեղինակը նշել է, թե ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ամեն տարի մի քանի հազար դոլարի չափով նվիրատվություն է ստանում։

            Պարզաբանում ենք, որ տվյալ անուն-ազգանունով պաշտոնյա ՀՀ քննչական կոմիտեի համակարգում չի աշխատում։

            ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության ամբողջական անվանումն է՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն, որն Անդրանիկ Հակոբյան անուն-ազգանունով տեղակալ չունի։

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին