▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհամբեր սպասում եմ Ծառուկյանի ֆինանսերի ու եկամուտների ստուգման արդյունքներին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Եթե ինչ որ մարդ կա, ով ափսոսանք է զգում Ծառուկյանի համար ու նրա համար, ինչ է սպասվում մեր կացին ախպորը, ապա ես անկեղծորեն զարմանում եմ ձեր միամտության վար (լավագույն դեպքում՝ միամտության)։
Ո՞նց կարելի է ափսոսալ օլիգարխի համար։ Հիշեցնե՞մ, որ օլիգարխ ազնիվ ճանապարհով չեն դառնում, այն էլ հայաստանում։ Սերժը լավ կծեց «բարերար» Ծառուկյանին։ Էդ ի՞նչ փողերով էր բարերարություն անում։ Թե՞ մոռացաք, որ դեռ մի քանի ամիս առաջ առաջինը իրա գազալցակայններում գազի գինը բարձրացրեցին։ Թե՞ իրան կարելի ա, որ ասենք 10 միլիոն կթում ա ձեզանից, հետո 1000 դոլար թուլափայ ա գցում։
Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում թե ով է անողը ու ինչու։ Ես մի բան գիտեմ՝ ցանկացած օլիգարխի ոտքը եթե տրորում են, ես դրանից ուրախանում եմ։ Նույն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Մեկ ա, լավ ղեկավար-օլիգարխ չի եղել, իսկ լավ ղեկավար ու դոդ ոլիգարխ՝ առավել ևս։ 

Ու այսքանով հանդերձ ես մի այլ կարգի անհամբեր սպասում եմ Ծառուկյանի ֆինանսերի ու եկամուտների ստուգման արդյունքներին ու մի այլ կարգի կողջունեմ, որ երբ դրանք հրապարակվեն, Ծառուկյանին նենց ռասկուլաչիտ անեն, որ մնա օրվա հացի կարոտ։

Գևորգ Ալեքսանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին