«Թերթի նախկին գլխավոր խմբագիրը շատ հստակ «արձանագրել» էր, որ ես ոչ մի գիշեր չեմ անցկացրել որևէ զորամասում և պետության վառելիքն եմ վատնել:
Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք:
Ինչ վերաբերում է գումարներին, ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին:
Անհամբեր սպասում եմ, երբ են խոսելու դասարանով դասերից փախնելու մասին»,-ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն՝ արձագանքելով «Հայկական Ժամանակ»-ի հրապարակմանը՝ «Փաստեր՝ Ռոբերտ Քոչարյանի որդիների զինծառայությունից. զորացրվելուց հետո նրանց հաշվին 10 մլն դոլար է եղել» վերնագրով: