▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհապաղ զինենք սահմանամերձ բնակչությանը. Սասուն Բարսեղյան

Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Գարնանամուտի հետ կապված (ժողովրդի լեզվով՝ ծմակնեն կնանչիլուն նհետ)...

Թշնամու կողմից ներթափանցման, սրացումների, բախումների, առևանգումների հնարավոր փորձերի կանխման, քաղաքացիների անվտանգության, ներքին ինքնավստահության ապահովման նպատակով՝ հետևենք ՀՀ իշխանությունների մտադրությանը (երևի միակ ճիշտ քայլը վերջին 5 ամիսների կտրվածքով), փոխենք «Զենքի մասին» ԱՀ օրենքի համապատասխան դրույքներն ու ԱՆՀԱՊԱՂ ԶԻՆԵՆՔ սահմանամերձ բնակչությանը։ Ասել է թե՝ Արցախի ողջ բնակչությանը։ Հ. Գ. Քանի չեմ մոռացել՝ շնորհավորանքներս արական սեռի՝ պատահմամբ ողջ մնացած ԻՍԿԱԿԱՆ ներկայացուցիչներին...»:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին