▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհետացած 14-ամյա Քրիստինա Խաչատրյանի մոտ կա բջջային հեռախոս. galatv.am

galatv.am-ը գրում է. ՀՀ ոստիկանությունը երկրորդ օրն է փնտրում է կասկածելի հանգամանքներում անհետացած Գյումրի քաղաքի բնակիչ, 14-ամյա Քրիստինա Խաչատրյանին: Նա Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի 13 բնակարանի բնակչուհի է, փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում տանից դուրս է եկել, և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:

ՀՀ քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը ԳԱԼԱ-ի  հետ զրույցում նշեց, թե այս պահին քրեական գործ չկա հարուցված, քանի որ գոյություն ունի նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետ: Այլ մանրամասներ հայտնի չեն, իսկ ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ասաց, թե երիտասարդ աղջկան փնտրում են ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաեւ արդեն մայրաքաղաքում, քանի որ շատ հավանական է, որ նա արդեն մարզում չլինի: Բացի այդ, Քրիստինա Խաչատրյանի մոտ կա բջջային հեռախոս, որն օգնում է ոստիկաններին նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ունենալ. «Ոստիկանությունը ներկայացրել է արդեն որոշակի օպերատիվ ինֆորմացիա նաեւ գտնվելու վայրի մասին, իհարկե հեռախոսը տեխնիկական միջոց է, որով գտնվելու վայրը հնարավոր է պարզել: Օրենքը նախատեսում է նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետ, եթե այդ ժամկետում չկարողանանք անձին գտնել, ապա ստիպված կլինենք ՔՕ 104 հոդվածի առաջին մասով հարուցել քրեական գործ»,- ասաց Ր. Ասլանյանը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին