Անհնազանդության և այլ ակցիաներ, Ուղիղ միացում՝ Ֆրանսիայի հրապարակից․ Մայիսի 20. ինֆորմացիան և տեսանյութթերն այս հղումով թարմացվում են։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօրվա երթը սկսել են Ֆրանսիայի հրապարակից: «9։30 մեր հայրենակիցներին հարվիրում ենք այստեղ՝ տարբեր աշխատանքներ ունենք անելու։ Ճանապարհներ չենք շրջափակելու։ Ունենք հատուկ ծրագիր, տարբեր պատճառներից ելնելով՝ դետալներն այս պահին չեմ հրապարակում։ Այո՛, լինելու են նաև անհնազանդության ակցիաներ»,- նախօրեին հայտարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Հայաստանում կան միջազգային պատվիրակություններ․ մեր ձայնը պետք է լսելի դառնա։ Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19։00, որից հետո կրկին՝ հանրահավաք»,- ասել էր նա: Դիտեք նաև՝ |