▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկարայի քաղաքապետը դատի է տվել պոլսահայ լրագրողին` իրեն հայ անվանելու համար

 

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը պոլսահայ անվանի լրագրող Հայկո Բաղդատի դեմ հայց է ներկայացրել դատարան` այն պատճառաբանմամբ, որ Բաղդատն իրեն հայ է անվանել: Մեղադրող կողմը պոլսահայ լրագրողից պահանջել  է 10.000 (շուրջ 3.900 դոլար) թուրքական լիրա որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Ավելի վաղ Հայկո Բաղդատը Twitter սոցիալական ցանցի իր էջում #melihgökçekermeniymiş հեշթեգով հետևյալ գրառումն էր կատարել. «Մայրաքաղաքը պաշտոնապես թողել են հային: Ամոթ լինի ձեզ»:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝ Բաղդատի այս արտահայտություն է հենց տեղ գտել  դատարան ներկայացված հայցադիմումի մեջ, որտեղ նշվում է, որ  անընդունելի է Անկարայի քաղաքապետի հասցեին նմանօրինակ արտահայտություն անել:
«Ժողովրդի կողմից սիրված, հարգված մարդուն անվանել մի բառով, որը կիրառվում վատ իմաստով, ոչ միայն լրջորեն խախտում է Գյոքչեքի անձնական իրավունքները, այլև վիրավորում է նրա օգտին քվերակած, նրան աջակցող, սիրող և հարգող յուրաքանչյուր մարդու»,- նշված է հայցադիմումի մեջ:
Հայո Բաղդատն արդեն Twitter սոցկայքում  պատասխանել է Գյոքչեքի՝ դատարան հայց ներկայացնելու մասին լուրերին` գրելով. «Մելիհ Գյոքչեքը 10.000 լիրայի դատական հայց է բացել իմ դեմ իրեն հայ անվանելու համար: Շատ կզվարճանանք»:

ermenihaber-ը գրում է.Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը պոլսահայ անվանի լրագրող Հայկո Բաղդատի դեմ հայց է ներկայացրել դատարան` այն պատճառաբանմամբ, որ Բաղդատն իրեն հայ է անվանել: Մեղադրող կողմը պոլսահայ լրագրողից պահանջել  է 10.000 (շուրջ 3.900 դոլար) թուրքական լիրա որպես բարոյական վնասի փոխհատուցում: Ավելի վաղ Հայկո Բաղդատը Twitter սոցիալական ցանցի իր էջում #melihgökçekermeniymiş հեշթեգով հետևյալ գրառումն էր կատարել. «Մայրաքաղաքը պաշտոնապես թողել են հային: Ամոթ լինի ձեզ»:Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝ Բաղդատի այս արտահայտություն է հենց տեղ գտել  դատարան ներկայացված հայցադիմումի մեջ, որտեղ նշվում է, որ  անընդունելի է Անկարայի քաղաքապետի հասցեին նմանօրինակ արտահայտություն անել:«Ժողովրդի կողմից սիրված, հարգված մարդուն անվանել մի բառով, որը կիրառվում վատ իմաստով, ոչ միայն լրջորեն խախտում է Գյոքչեքի անձնական իրավունքները, այլև վիրավորում է նրա օգտին քվերակած, նրան աջակցող, սիրող և հարգող յուրաքանչյուր մարդու»,- նշված է հայցադիմումի մեջ:Հայո Բաղդատն արդեն Twitter սոցկայքում  պատասխանել է Գյոքչեքի՝ դատարան հայց ներկայացնելու մասին լուրերին` գրելով. «Մելիհ Գյոքչեքը 10.000 լիրայի դատական հայց է բացել իմ դեմ իրեն հայ անվանելու համար: Շատ կզվարճանանք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին