Սիրուշոն իր միկրոբլոգում գրառում է արել` կիսվելով Գյումրիում կայացած մենահամերգից ստացած իր տպավորություններով:
«Աշխատանքային տարին Գյումրիում եզրափակելը շատ հուզիչ էր։ Գյումրեցիներն անկախ ամեն ինչից երբեք չեն կորցնում իրենց ջերմությունը։ Ուրախ հանդիսատես տեսնելը միշտ է հաճելի, բայց առավել հաճելի էր գյումրեցիներին տեսնել այդքան ուրախ երգելիս ու պարելիս, այն էլ այդ ցուրտ եղանակին»։
Հիշեցնենք, որ օրերս Սիրուշոն գյումրեցիներին անակնկալ է մատուցել`անվճար համերգ կազմակերպելով: Բացի դրանից, երգչուհին այցելել է նաև տնակային ավաններում բնակվող մարդկանց` ամանորյա անակնկալ մատուցելով երեխաներին: