▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անմահ գունդ»-ին միացավ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Այսօր՝ մայիսի 9-ին Ազատության հրապարակից մեկնարկեց և «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ավարտվեց մեր փառահեղ հաղթանակների օրվան նվիրված քայլերթ, որը նախաձեռնել էր «Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը: Նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին հիշողությունը:

Քայլերթի մասնակիցներն, ինչպես նախորդ տարի, իրենց հետ տանում էին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:  Մաշտոցի պողոտայում երթին միացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, «Ծառուկյան» խմբակցության, Զինված ուժերի ներկայացուցիչներ:

Անի Կարապետյան

Մասնակիցների հետ զրույցները՝ ստորև տեսանյութերում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին