Մի քանի հասարակական կազմակերպությունների, անհատների ու մի քանի բժիշկների նախաձեռնությամբ երեկ քաղաքացիները հավաքվել էին Արյունաբանական կենտրոնի դիմաց և իրենց մոտ եղած լույսերով լուսավորել են առողջական խնդիրներ ունեցող երեխաների օրը և իրենց նախաձեռնությանը տվել «Երազանքների լույսերը՝ փոքրիների համար» անվանումը։
Կազմակերպիչները նշում են, որ «Երազանքների լույսերը» փորձելու են դարձնել ամենամյա։
Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով այս մասին կադրեր՝ գրել է․ «Շնորհակալություն կազմակերպիչներին եւ բոլոր մարդկանց, որ այստեղ էին ու երեխաների օրը տոն դարձրեցին»։