▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Ենթադրվում է, որ օդային հաղորդակցությունը կվերաբացվի հուլիսի կեսերից». Ավինյան

Վարչապետը՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Հունիսի 2-ին պատրաստ կլինեն կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության առաջին 350 թեստերը

440-ը՝ ծանր, 55-ը՝ ծայրահեղ ծանր, 16-ը՝ միացված շնչառական ապարատին․ Թորոսյանը նոր տվյալներ ներկայացրեց

Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. Վարչապետ

Այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինեն. Փաշինյան

ՀՀ պատվիրակությունն Արցախ էր այցելել միայն թեստ հանձնելուց և բացասական արդյունքից հետո

Էսօր 3 անգամ ջերմաչափվել եմ... մենք մեզ լավ արդյունավետ էլ խաբում ենք

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը

Համավարակով պայմանավորված՝ փոխվել է բուհերում ընդունելության քննությունների ամբողջական կարգը

Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում

5 կգ 600 գ քաշով ծնված Դավիթն ընտանիքի 6-րդ երեխան է

Մենք փաշինյաններ ու զելենսկիներ չունենք․ Լուկաշենկո

Դատախազը չի բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոցում մնալու որոշումը կբողոքարկվի

Կասեցրել է մի շարք տնտեսավարողների, այդ թվում՝ «Իսկանդեր» ԱՊԸ-ի գործունեությունը

Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ

Կառավարությունում քանի՞ հոգի է թեսթավորվել և ինչո՞ւ է աշխատում ողջ իշխանությունը. Սոնա Աղեկյան

Բոլորով իջնում եք...Ավտոբուսի ուղևորներին իջեցրեցին՝ կանգնած երթևեկողների պատճառով

Նախորդ տարիների համեմատ ավելացել է սպանությունների թիվը․ Արթուր Դավթյան

Պետք է ամեն ինչ անենք, որ երեխաներն իրենց սիրված զգան, մենք նրանց հետ ենք ամեն օր՝ արդեն 20. . .

Որտե՞ղ են հիմնադրամի գումարները․Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին

Բարոյական փլատակների մի՛ վերածվեք. Աննա Հակոբյանի գրառումը

Շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը հաղթահարել է կորոնավիրուսը

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում․ խոսնակ

Հնարավոր չէ՞ր դատարանի տարածքը ախտահանել ոչ աշխատանքային օրերին. շնչել հնարավոր չէ. դատավոր

Ուշացել եք՝ գնացքը գնացել է․ ԲՀԿ-ական պատգամավորը՝ կառավարությանը

Բարձր եմ գնահատում մեր միջև կառուցողական երկխոսությունը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ. . .

Շնորհակալություն եմ հայտնում  նման պատրաստակամության համար. Նիկոլ Փաշինյան

Առողջություն և անհետևանք ապաքինում վարչապետին և նրա ընտանիքին․ Էդմոն Մարուքյան

Նույն տրամադրությամբ կարող եք չեղարկել հունիսը կամ Ամանորը․Զոհրաբյանը՝ հանրաքվեն հետ կանչելու մասին

Արսեն Թորոսյանն աշխատանքի է. վարչապետի հետ շփման բոլոր կանոնները պահպանել է

Կորոնավիրուսից մահացած 8 անձանցից մեկը՝ 69-ամյա կինը, քրոնիկ հիվանդություն չի ունեցել. ԱՆ

Վարչապետը թուղթ տվեց, ստիպված վերցրեցի, Մարուքյանի հետ էլ սուրճ ա խմել․․․Ուրիխանյանը մտահոգ է

Մահացել է ևս 8 անձ, հունիսի 1-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 210-ով` հասնելով 9492-ի

Կին գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք․ Անի Սամսոնյան

Գևորգ Գրիգորյանը՝ բրիտանական կայքի հայտնի հոդվածի մասին

Ի՞նչ է կատարվում ԱԺ-ում․ նիստը, դեռ չսկսված, ընդմիջվեց

Մեր թեստը, ցավոք, դրական է, ամբողջ ընտանիքով վարակված ենք կորոնավիրուսով․Փաշինյան

Իշխանությունները զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա․ Մարուքյան

Բա հիմա կմզզաք, բա ի՞նչ կանեք․․․Հրաչյա Հակոբյան

Ինչպե՞ս ճիշտ հանել և ուտիլիզացնել դիմակն ու ձեռնոցները

Տարածում են հարցազրույցից կտրած մի հատված, որի արդյունքում արտահայտածս միտքն աղավաղվում է

Երևանի նախկին ոստիկանապետի՝ սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել

Ուզում եմ մի բան հիշեք․․․Ալեն Սիմոնյան

Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ

Եկեք պատկերացնենք, որ ցանկացած ոք, ում կողքով անցնում եք ՝ վարակված է կորոնավիրուսով․ Նախարար

Սևանի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը

Մաշա Մնջոյանը մասնակցել է ավստրալական The Voice-ին և հիացրել ժյուրիի անդամներին

Մի հոգի ավելի մարդ ա եղել, չեմ էլ տեսել, բարձրացել, միանգամից նստել ա․ Վարորդը դժգոհում է

Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակը

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության բարի կամքի դեսպան Աննա Հակոբյանը հոկտեմբերի 19-ին Ազատության հրապարակում ներկա է գտնվել Ararat challange փառատոնի բացման արարողությանը, որն անցկացվում է ‹‹Ավրորա›› նախաձեռնության շրջանակում։ Միջոցառմանը Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով, կարևորել փառատոնի գաղափարն ու անցկացումը՝ շեշտելով, որ հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց  հումանիզմ սփռողի և հումանիզ քարոզողի։

Աննա Հակոբյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։  

‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներ,

‹‹Ավրորա›› մրցանակի երեկվա այսօրվա և վաղվա հերոսներ,

Հյուրեր, սիրելի հայրենակիցներ,

Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, որն ի դեպ այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը և ուրախ եմ ողջունել ձեզ Երևանի Ազատության հրապարակում։  Շատ խորհրդանշական է, որ Ararat challange փառատոնը բացվում և անցկացվում է հնագույն մայրաքաղաքներից մեկի հատկապես Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակը յուրահատուկ նշանակության ունի հայ ժողովրդի կյանքում, որովհետև վերջին 30 տարում դրամատիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում, հայ ժողովրդի կյանքում, որոնք խմորվել և կատարվել են մասնավորապես Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակում է հայ ժողովուրդը սկսել պայքարը հանուն ազատության և անկախության 1988 թվականին, Ազատության հրապարակից է հայ ժողովուրդը սկսել Արցախի ազատագրումը,  Ազատության հրապարակում է հաջորդ 20-25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարբերաբար պայքարել իր ամենօրյա ազատության, ժողովրդավար երկիր ունենալու, իր ընտրության իրավունքի, խոսքի ազատության և մյուս բոլոր իրավունքների պաշտպանության համար։ Եվ վերջապես 2018 թվականին թավշա ոչ բռնի ամբողջ աշխարհի համար աննախադեպ հեղափոխությունը սկիզբ առավ Ազատության հրապարակին կից։ Իրադարձություն, որի շնորհիվ հայ ժողովուրդը փոխեց իր կերպարն ամբողջ աշխարհի առաջ։ Եվ այսօր մենք Ազատության հրապարակում մասնակցելով Ararat Challange փառատոնին կրկին վեր ենք հանում համամարդկային արժեքներ ներկայացնող այնպիսի խնդիրներ ինչպիսիք են անկախությունը, ազատությունը, մարդու իրավունքները, խաղաղությունը, մարդասիրությունը, բայց այս անգամ ի տարբերություն մեր երեսնամյա պատմության, մենք  խոսում ենք ոչ միայն մեր երկրի ու մեր ժողովրդի համար, այլև մենք խոսում ենք ամբողջ աշխարհի համար։ Եվ քննարկում ենք համամարդկային կարևորության թեմաներ և բարձրացնում ենք երկիր մոլորակի մարտահրավերները։ Սա մի կողմից հրաշալի է և հպարտություն է ներշնչում է, և մյուս կողմից չափազանց բնական է, որովհետև ուրիշ ո՞վ եթե ոչ հայ ժողովուրդը, որ անցել է հազարամյակների պատմության թոհուբոհով և հաղթահարել այնպիսի համամարդկային աղետ, ինչպես ցեղասպանությունն է, իրավունք ունի և պարտավոր է՝ այսօր՝ 21-րդ դարում հումանիտար հարցերի և համաշխարհային կարևորության արժեքների առաջամարտիկն ու դրոշակակիրը լինել։ 

Ես  ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ‹‹Ավրորա›› մրցանակաբաշխության հեղինակների, որոնք տարիներ առաջ նախաձեռնեցին այս շատ կարևոր քայլը։ Հայ ժողովրդին դիրքավորելով աշխարհի քարտեզի վրա բոլորվին նոր կերպարով։ Ի վերջո շատ հարյուրամյակներ անց հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց  հումանիզմ սփռողի և հումանիզ քարոզողի։ Ես հավատում եմ մեր այդ նոր դերին և հավատում եմ, որ նաև այս միջոցառմամբ մենք լավագույնս կկատարենք աշխարհին օգտակար լինելու մեր առաքելությունը։ 

Շնորհավորում եմ այս կարևոր իրադարձության և տոնական օրվա կապակցությամբ, հաջողություն եմ մաղթում փառատոնին, բարի երթ և  արգասաբեր մտքեր, փոխանակություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին