▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանին Մոսկվա ուղեկցած «ախրանիկներին» դիվանագիտական անձնագրեր են տրվել

Տելեգրամի Mediaport ալիքը գրում է.

«Mediaport-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Նիկոլ Փաշինյանի կնոջ և երեխաների՝ մոսկովյան վերջին վոյաժից:

Բանն այն է, որ մասնավոր այցի ժամանակ նրանց ուղեկցած անվտանգության աշխատակիցները ՌԴ մուտք են գործել դիվանագիտական անձնագրերով, քանի որ համավարակի պատճառով Հայաստանի քաղաքացի, ոչ հատուկ կարգավիճակ ունեցող անձանց մուտքը Ռուսաստան արգելվում է:

Փաստացի, դիվանագիտական անձնագրերի տրամադրման կարգը, որն իբր, վերանայել ու խստացրել են Նիկոլ Փաշինյանի օրոք, իրականում նշանակում է, որ այդպիսի աձնագրեր են հատկացվում կամայական անձանց, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներին:

Ուշագրավ է նաև, որ թեև հայտարարվեց, որ Փաշինյանի ընտանիքի այցը Մոսկվա մասնավոր է, բայց անվտանգության աշխատակիցներն այդ օրերի համար ոչ միայն աշխատավարձ են ստացել, այլև ձևակերպվել է գործուղում և նրանք վճարվել են Հայաստանի հարկատուների միջոցներով: Սա ոչ այլ ինչ է, քան արարք, որը քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված հանցագործության (վատնում) առերևույթ հատկանիշներ է պարունակում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին