ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իրականություն է դարձրել հաշմանդամություն ունեցող ու արտերկրում բնակվող Ռազմիկի երազանքը: Մի քանի օրով Հայաստան այցելած երիտասարդը ընդամենը մեկ ցանկություն ուներ՝ հանդիպել եւ լուսանկարվել ՀՀ վարչապետի եւ Աննա Հակոբյանի հետ:
Իմանալով այդ մասին, Աննա Հակոբյանը Ռազմիկին եւ նրա ընտանիքին հրավիրել է իրենց տուն: Ռազմիկի երազանքի եւ կայացած հանդիպման մասին պատմել է Թուֆենկեան հիմնադրամի ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը: