Ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում անձնական ունեցվածքի գողություն կատարելու փաստով:

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Արթիկի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Ք.-ն և հայտնել, որ հուլիսի 17-ի ժամը 13:00-ից մինչև հուլիսի 27-ի ժամը 14:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ իրեն պատկանող՝ Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչի փողոցի թիվ 7 տան հարակից նկուղի երկաթյա դուռը կոտրելու միջոցով այնտեղից գողացել են 800 շիշ՝ 0,5 լիտր տարողությամբ, 3 աստղանի «Արարատ» կոնյակներ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Հայկ Ք.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողության հետևանքով իրեն պատճառվել է 12 մլն դրամի (25 հազ. դոլար) նյութական վնաս:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


