Անթալիայի վարժարաններից մեկում արգելել են աղջիկներին կիսաշրջազգեստ կրել, ինչն էլ բողոքի պատճառ է դարձել։
Նոր արգելքի դեմ բողոքող աղջիկների միացել են նաև նույն կրթական կառույցում սովորող մի խումբ տղաներ. գրում է allturkey-ը։
Վերջիններս էլ որոշել են յուրահատուկ բողոքի ակցիա անցկացնել։ Նրանք հագել են կիսաշրջազգեստներ ու սկսել շրջել Անթալիայի փողոցներով՝ իրենց բողոքն արտահայտելով դպրոցի տնօրինությանը։
Տղաները պահել են իրենց բողոքն արտահայտող պաստառներ, ինչպես նաև կոչեր հնչեցրել։ Բողոքի ակցիան անցել է առանց միջադեպերի, սակայն դեռ հայտնի չէ, թե վարժարանում փոխել են իրենց մտադրությունը, թե ոչ։