Կյանքում հաճախ լինում են ժամանակաշրջաններ, երբ անհատը դժվարանում է ուրվագծել իր ապագան, դժվարանում է պատկերացնել իր գործունեությունը ապագայում: Ընդ որում, դա պայմանավորված է լինում տարբեր, հաճախ մեզանից անկախ, հանգամանքներով: 2020 թվականը ծանր էր բոլոր առումներով, թերևս շատերն արդեն հասցրել են վերլուծել անցյալը և փորձել ուրվագծել ապագան: Այս շրջանում կարևոր է գիտակցել, որ ապագան կարող է լճանալ, եթե մարդիկ չեն փոխվում, եթե անհատը չի փոխվում: Անհատը կարող է փոխել իր սեփական ընկալումը ապագայի հանդեպ`նպաստելով նաև իր շրջապատի ընկալման փոփոխությանը:
Կցանկանայինք պատմել մի ականավոր հայ գիտնականի մասին, ում գյուտերի շնորհիվ վերափոխեց ապագան: Թերևս շատերը չգիտեն, որ մենք ունեցել ենք հայ ականավոր գիտնական-գյուտարար, ով աշխարհում առաջին լուսնագնացներ և մարսագնացների ստեղծողն է։
Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին, Վլադիկավկազ քաղաքում: Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը: Աշխատել է Համառուսաստանյան տրանսպորտային մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում: Եղել է փոխտնօրեն և գլխավոր կոնստրուկտոր, իսկ 1991 թվականից՝ գլխավոր խորհրդական: Քեմուրջյանը եղել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինչպես նաև Լենինյան մրցանակի դափնեկիր: Ալեքսանդր Քեմուրջյանի աշխատանքները վերաբերում են շարժիչների հովացման բարձրջերմաստիճանային համակարգերին, «Լուսնագնաց» կայանների ինքնագնաց շասսիների, մասնագիտացված ռոբոտների, Մարսի և նրա արբանյակ Ֆոբոսի մակերևույթի, Վեներայի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման շարժական սարքերի ստեղծման հարցերին: Քեմուրջյանը արժանացել է բազմաթիվ պարգևների, որոնց թվում. Լենինի շքանշան, Խիզախության շքանշան, Կարմիր աստղի շքանշան, Հայրենական պատերազմի շքանշան, Փառքի շքանշան, «Մարտական ծառայությունների համար» մեդալ:
Մենք ունեցել ենք, ունենք և կունենանք այնպիսի նշանավոր անհատներ, ովքեր ոչ միայն կվերափոխեն իրենց ապագան, այլ ինչպես Ալեքսանդր Քեմուրջյանը կնպաստեն աշխարհում ապագայի վերափոխմանը: Կարևոր է գիտակցել, որ բոլորիս ջանքերը անպայման տալու են իրենց պտուղները մոտ ապագայում: Ճգնաժամերը տալիս են հնարավորություն` վերլուծեու անցյալը և վերափոխելու մեր մոտեցումները մեր կատարած աշխատանքի հանդեպ, որպեսզի վաղվա օրը կառուցվի ավելի գիտակցված քայլերով, նոր մոտեցումներով և նոր մտքերով:
Հոդվածը ստեղծվել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աջակցությամբ՝ #նորապագա արշավի շրջանակներում։ Ընկերությունները չեն փոխում ապագան․ դա անում են մարդիկ։ Ցուցաբերելով հոգատարություն մեր հաճախորդների, մեր անձնակազմի ու մեր շրջապատի նկատմամբ, կիսելով արժեքներն ու մարտահրավերները, մենք նպատակ ունենք միասին կերտել ավելի լավ ապագա՝ օգնելով հազարավոր կանանց ու տղամարդկանց բարելավել իրենց կյանքը։