▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Առաջինը քննադատել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա

Անթիլիասը ոչ կըսէ՛. Արամ Առաջին կաթողիկոսը քննադատել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա

«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ:

Երբ Հայասանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու:

Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագույն իդեալները անտեսվում են, Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի»,–Նիկոսիայում մատուցած պատարագից հետո իր խոսքում ասել է Կիլիկիո կաթողիկոսը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին