▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապագայի մածուն. ո՞վ է խաբում սպառողին՝ «ՍԱՍ»-ը, թե «Չանախ»-ը

hraparak.am-ը գրում է. Մոտ մեկ ժամ առաջ քաղաքացին Բաղրամյան պողոտայի վրա գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետից «Չանախ» ընկերության մածուն է գնել՝ ապագայի մակնշմամբ: Մածունի վրա որպես արտադրման ամսաթիվ նշված է հունիսի 6-ը, մինչդեռ այսօր հունիսի 5-ն է, մածունը ժամկետի մեջ է մինչեւ հունիսի 12-ը:

Հետաքրքիր է՝ «Չանախ» ընկերությու՞նն է շտապել մածունի ամսաթիվը նշելիս, թե՞ սուպերմարկետի մատն է խառը: Հատկանշական է նաեւ, որ սովորաբար կիրակի օրերին կաթնամթերք չեն արտադրում, խանութներն էլ չեն ստանում, այսինքն՝ մածունի արտադրման իրական ամսաթիվը առեղծված է:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին