▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 19-ին անցկացվող հավաքի և երթի մասին իրազեկում չի ներկայացվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

        Հարգելի քաղաքացիներ,

            2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր  իրազեկումներ  են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն  հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերերում և փողոցներով):

            2018 թվականի ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի  համար  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել:

 

                                                                           Երևանի քաղաքապետարան  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին